Պապաս ա արել…

Պապաս ա արել…

Շարմազանովը ոնց որ երեխա լինի, այն տարիքում, երբ փոքր երեխան հպարտանում է՝ պապաս ա արել: Լսենք նրա կաթնահոտ բացատրությունը. «Եթե ձեզ թվում է, թե սպեկուլյացիաների վերացումը կամ գնաճի վերացումը օդից եղավ կամ ընդդիմադիր գործընկերներն արեցին, չարաչար սխալվում եք, դա չէր լինի, եթե նախագահի հետևողական գործունեությունը չլիներ»: Ուզում եմ նախագահի մամլո խոսնակ տղեկին հարցնել. «Սպեկուլյացիայի կամ գնաճի վերացումը, ընդունենք, օդից չեղավ, իսկ սպեկուլյացիան կամ գնաճը օդի՞ց մեզ հյուր եկան»:
Հարգելի մամլո խոսնակ, ինչու՞ եք մեղվի բունը քչփորում, Հայաստանում օրվա երեխան անգամ գիտե, թե ովքեր են կանգնած այդ սպեկուլյացիաների ու գնաճի ետևում, ի՞նչ կառույցներ են զրահապատում նրանց: Մի՞թե պարզ չէ, որ երաժշտություն միացնողը ցանկացած պահի կարող է անջատել երաժշտությունը: Ինչ մի դժվար բան է: Պարզապես պետք է նեղություն քաշել ու ձեռքը մեկնել: Այս հարցում համաձայն եմ՝ պապադ ա արել: Միայն չեմ հասկանում՝ գիտակցու՞մ եք ձեր հայտարարության քաղաքական լրջությունը: Եթե դրան չհետևի օդից ընկած սպեկուլյանտների ու գնաճի վրա արհեստական խաղացողների պատժամիջոցները՝ ոչ միայն դուք, այլ ողջ ազգը կհամոզվի, որ պապադ է արել:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ