«Հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնց բարեկամներն ամբիոնների վարիչ են, կամ դասախոսներ»

«Հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնց բարեկամներն ամբիոնների վարիչ են, կամ դասախոսներ»

«2014-ը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր, որակյալ ու արդյունավետ պետական ծրագրերի ներդրման տարի էր»-այսօր տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Խոսելով 2015 թ-ի կրթական ծրագրերի մասին, նշեց, որ նպատակ ունեն ազգային երգ ու պար առարկայի դասավանդումն ավելի ընդլայնել, այս տարի այն առաջին անգամ դասավանդվեց դպրոցներում: Աշոտյանը տեղեկացրեց, որ կրթական ոլորտում կոռուպցիոն համակարգը վերացված չէ․
«Կոռոպցիան կրթական համակարգում վերացված չէ, սակայն տեսանելի նահանջել է, և դա արձանագրված է ոչ միայն հայկական մամուլի ու մասնագիտական կազմակերպությունների աչքերով, այլև Թրանսփարենսի ինթերնեյշնլի աչքերով, բայց այս այս արդյունքն մեզ չի բավարում, ու գործողությունները պետք է
շարունակվեն բոլոր տարիների ընթացքում»։ Նա հայտնեց, որ հաջորդ տարի, երբ Հայաստանը լինի Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկրներից, հրավիրվելու են ներկայացուցիչներ ոչ միայն եվորապական 47 երկրներից, այլև եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հարևան երկրներից՝ Հյուսիսային Աֆրիկայից սկսած մինչև Չինաստան՝ թվով մոտ 17 պատվիրակություններ:



Արմեն Աշոտյանը նաև նկատեց, որ նոր դասագրքերը դպրոցներ մտնում են փորձարկումներից հետո, սա նվազեցնում է բողոքները: 2015-ին մի շարք եվրոպական դպրոցներում Հայոց Ցեղասպանության մասին դասաժամեր կանցկացնեն։ «Բարձրագույն կրթական ոլորտը 2015 թվականին նոր մասնագիտությունների ցանկով կհամալրվի, այս տարիների ընթացքում կարող ենք ասել, որ հետխորհրդային տարիների մասնագիտական ցանկ էր գործում և ՀՀ-ում գործող մասնագիտությունները չէին ապահովում միաջազգային ստանդարտների որակավորումները։ Երկու տարի աշխատեցինք և մշակեցինք մասնագիտությունների նոր ցանկ, որ համարժեք է միջազգային որակավումների ցանկի հետ։ Մի շարք ամբիոններ կփակվեն, կմիանան, որն արդեն շարք դժգոհությունների և քննադատությունների ալիք է բարձրացրել, որը շատ լավ է, քանի որ հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնց բարեկամներն ամբիոնների վարիչ են, կամ դասախոսներ»։