Նողկանք իշխանավորների և սրտամաշ կարեկցանք մեր խաբված ու կեղեքված ժողովրդի նկատմամբ

Նողկանք իշխանավորների և սրտամաշ կարեկցանք մեր խաբված ու կեղեքված ժողովրդի նկատմամբ

Կան երկրներ, որոնց մասին տեղեկացված լինելու համար հերիք է հարցուփորձ անել քաղաքագետներին` պետության կառավարման համակարգի մասին, եւ իրավաբաններին` օրենքների մասին: Այս երկրները բնութագրող բառը «կայացած» բառն է:
Կայացած քաղաքական դաշտ: Կայացած կուսակցություններ, որոնք ունեն իրենց շահը գիտակցող եւ պաշտպանող ընտրող: Գործում է օրենքն անխտիր բոլորի համար: Այս երկրներում են զարգանում գիտությունները, տեխնոլոգիաները, ինչպես նաեւ բժշկական եւ կրթական համակարգերը:



Այս երկրներում են ստեղծվում նոր նյութեր, նոր ապրանքատեսակներ, եւ, ընդհանրապես, մարդկության առաջընթացն այս երկրներն են ապահովում: Այստեղ է ազգաբնակչության ամենաբարձր կենսամակարդակը, սակայն հենց այստեղ է, որ երկրի ղեկավարները եւ բարձր պաշտոնակատարները ենթարկվում են երբեմն դաժան քննադատության, ծաղրուծանակի: Բայցեւ ոչ մեկի մտքով չի անցնում ընկնել քննադատողների ետեւից, հալածել նրանց: Ինչո՞ւ: Երեւի այն պատճառով, որ այդ երկրի վերնախավն իսկական ազգի էլիտան է, որն ունի պատասխանատվություն ազգի նկատմամբ եւ համոզված է, որ ամբողջ երկրի քաղաքացիները հավասար են եւ ունեն սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Սրանք Արեւմուտքի երկրներն են՝ միավորված «ոսկյա միլիարդ» անվանմամբ:
Կան այլ տիպի երկրներ, որոնց մասին հնարավոր չէ ճշգրիտ պատկերացում կազմել միայն քաղաքագիտական եւ իրավաբանական տեղեկատվական աղբյուրներից: Առանց սոցիոլոգ-հոգեբանների հետազոտությունների, այդ երկրների պատկերը թերի է:



Զորօրինակ Ռուսաստանի պարագայում չի կարելի անտեսել ռուս ազգի աբիժնիկի կեցվածքը` շուրջբոլորը թշնամիներ են եւ պահ են փնտրում, որ վնասեն եւ կազմաքանդեն Ռուսաստանը: Օյաղացած ռուս բոմժից մինչեւ պրեզիդենտ Պուտին աղոթքի նման կրկնում են՝ «ջՈ ՊպՐՋՈՉց ՏոՌՊվՏ».
Իսկ Հայաստանի դեպքում ներքին եւ արտաքին քաղաքականությունը հասկանալի է դառնում, երբ կարեւորում են վերնախավի, ընդհանրապես հայ ժողովրդի անհիմն, բայց անկոտրում հավատքը դեպի ռուս ազգը, եւ որ ռուսն անզուսպ ցանկություն ունի փրկել հայ ազգին: Այս տիպի երկրներում չկա աշխատող օրենք: Կուսակցություններ կան, բայց դրանց ճիշտ չի լինի անվանել քաղաքական, որովհետեւ նպատակը կուսակիցների եւ վերնախավի նյութական բարօրությունն է:



Ժողովուրդը եթե անգամ գիտակցում է սեփական շահը, բայց ընտրություն է անում ոչ թե իր շահից ելնելով, այլ ղեկավարվելով հուզական-մոտիվացիոն պոռթկումներով, դրդված խնամի-բարեկամական հարաբերություններից, ներքին թերարժեքության զգացմունքից:
Այս երկրներում իշխող կուսակցությունների կորիզը` վերնախավը, կամ ժուլիկներն ու գողերն են, ինչպես Ռուսաստանում, կամ բանդիտները, մարդասպանները եւ նույնիսկ գողերը, ինչպես Հայաստանում: Այստեղ ոչ մի բան չի արտադրվում, չկան տեխնոլոգիաներ եւ որակյալ աշխատուժ: Բժշկական, կրթական համակարգերը խղճուկ վիճակում են: Ազգաբնակչության կենսամակարդակը՝ ցածրագույն մակարդակի: Սակայն այդ երկրների վերնախավին, պաշտոնյաներին շատ վտանգավոր է քննադատել: Լավագույն դեպքում կկանգնես դատարանի առաջ եւ խոշոր գումարից կզրկվես, վատագույն դեպքում կենթարկվես ծեծուջարդի: Ինչո՞ւ: Որովհետեւ պաշտոնյաները գիտակցում են, որ իրենք ոչ ինտելեկտով, ոչ գիտելիքներով չեն համապատասխանում գրաված պաշտոնին եւ այդ աթոռին են հայտնվել պախանին հավատարիմ լինելու շնորհիվ: Եվ այս ամենի հետ մեկտեղ այս երկրներում ապրող ազգերն իրենք իրենց համոզել են, որ ամենախելոք եւ բարոյական ազգերն են, որ ապրում են հարուստ հոգեւոր կյանքով:



Օրինակ, հարուստ հոգեւոր կյանքով ապրող Ռուսաստանն աշխարհում գրավում է պատվավոր առաջին տեղը հարբեցողների եւ թմրամոլների, ամուսնալուծությունների եւ աբորտների քանակով: Իսկ հիմա մեկ այլ սարսափելի փաստ. Ռուսաստանում լքված երեխաների, այսպես կոչված՝ ոպրտՐՌջՏՐվՌՍ-ների թիվը, տարբեր աղբյուրների տվյալներով, կազմում է 2-5 մլն: Եվ, որպես հետեւանք՝ դեռահասների մարմնավաճառության խայտառակ քանակը: Միայն 2011թ. դեռահասների բռնաբարությունների թիվը կազմել է 9 հազար 600:



Փառահեղ ռուսական վերնախավը կոռուպցիայի մակարդակով գրավել է աշխարհում 154-րդ տեղը՝ ամենահետամնաց աֆրիկյան երկրների կողքին: Այդ նույն վերնախավը ռուս հասարակ մուժիկին Եվրոպայի հանդեպ ատելություն է սրսկում TV-ներով, իսկ իր թանկագին զավակներին ուղարկում եվրոպաներ՝ սովորելու եւ ապրելու: Մինչեւ անգամ Պուտինի աղջիկն «անբարոյական» Հոլանդիայում է իրեն լավ զգում:
Որտեղ են «ռուսական աշխարհի» ջատագովները փնտրում եւ գտնում ռուս ազգի բարձր բարոյականությունը, սատանան գիտի: Ահա այս Ռուսաստանն է ՄՄ դոմինանտ երկիրը, որին միանալու գաղափարը ողջունել են Հայաստանի համարյա բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ ընդդիմադիր: Չունենալով ոչ մի հիմնավոր փաստարկ, հիշել են նաֆթալիններից հանած ռուս ու հայ ժողովուրդների հավերժ բարեկամության թեզը:



Իրականում ռուսի համար հայը, Հայաստանը ոչ թե բարեկամ են, այլ վասալ, ստրուկ-երկիր, որին առիթը չի կորցրել օգտագործել, հետո «քցել»: Սրա օրինակները պատմությունից տասնյակների են հասնում: Բայց դա մեզ դաս չի լինում: Ինչո՞ւ, որովհետեւ ստրկության մեջ, ուրիշի լծի տակ միշտ ավելի հեշտ է ապրել, քան ազատության մեջ: Պատասխանատվությունը ծանր բեռ է, խիզախություն է պետք: Հայ մարդու համար շատ դժվար է գիտակցել, որ ինքը կարող է դառնալ սեփական ճակատագրի կերտողը: Իր ուղեղի մեջ դա չի տեղավորվում: Իսկ լավ տեղավորվում է հակառակ գաղափարը, որը ջլատում է ազգը, պառակտում, դարձնում հային իր հայրենիքի նկատմամբ անտարբեր:
Այս միտքը` գաղափարը, տարիներ, դարեր շարունակ մտցրել են մեր «իմաստուն» դավաճան պատմաբանները, քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, զգուշավոր արվեստագետները: Միտք-գաղափար, որի հետ խեղճ հայ մարդը ծնվում է ու մեռնում, հայն առանց ռուսի, Ռուսաստանի կորած է:



Եվ այսօր էլ տկարամիտ, մորթապաշտ, ազգի դավաճան իշխանավորներն ու ընդդիմադիրները երկրի ճակատագիրը, ապագան հանձնում են ռուսներին, արմատախիլ անելով հույսը, որ Հայաստանը տեսանելի ապագայում ոտքի կկանգնի: Իմ սրտում երկու հզոր զգացմունքներ են հարեւանում` նողկանք այսօրվա մեր իշխանավորների եւ ռուսապաշտ սուտ ընդդիմադիրների նկատմամբ, եւ սրտամաշ կարեկցանք մեր խաբված եւ կեղեքված ժողովրդի նկատմամբ:
Երկրորդ զգացմունքն ավելի ուժեղ է` անչափ խղճում եմ, ողբում եմ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:




Արամ ԲԱԳՐԱԶՅԱՆ