Թևոսիկին ազատ են արձակել

Թևոսիկին ազատ են արձակել

Hraparak.am-ի տեղեկություններով՝ մոտ երկու ժամ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոսիկը։ Հիշեցնենք, որ Թևոսիկը կալանավորվել էր 2013 թվականին դեկտեմբերին և տեղափոխվել «Նոբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նա կասկածվում էր առևանգման մեջ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա առևանգել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամներից մեկին։ Այսօր նա ազատ է արձակվել։ Արդարադատության նախարարությունից հաստատեցին տեղեկությունը։ Հավելյալ տեղեկությունների դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք։ Հիշեցնենք նաև, որ 2014 թվականի հունվարին Սարյան փողոցի իր տան մոտ սպանվել էր Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը։