Անհամաչափ պատասխանը եղել է. Սեյրան Օհանյան

Անհամաչափ պատասխանը եղել է. Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարարի պնդմամբ, ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը արդեն իսկ տրվել է «անհամաչափ պատասխան»:



«Անհամաչափ պատասխանները շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են ռազմական գաղտնիություն: Բոլոր դեպքերը չի, որ մենք կարող ենք հասցնել հասարակությանը: Այդ անհամաչափ պատասխանը եղել է, որոշ բաներ էլ հասարակությանը ասվել է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:



Պաշտպանության նախարարն այսօր նաև հայտարարել է, որ ուղղաթիռի խոցման առնչությամբ ծառայողական քննությունն ավարտվել է, «հարուցված քրեական գործով ԼՂՀ բանակի ղեկավարությունը և իրավապահ մարմիններն աշխատում են»: