Հրատարակվել է «Արևմտաեվրոպական երաժշտության պատմություն» ուսումնական ձեռնարկը

Հրատարակվել է «Արևմտաեվրոպական երաժշտության պատմություն» ուսումնական ձեռնարկը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վաստակավոր դասախոս, բարեհիշատակ պրոֆեսոր Զառա Տեր-Ղազարյանի «Արևմտաեվրոպական երաժշտության պատմություն» վերնագրով ուսումնական ձեռնարկը: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:



Գրքում ընդգրկված է հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը ներառող ժամանակահատվածի լիակատար պատկերը: Հեղինակն ի նկատի է ունեցել երաժշտության պատմության զարգացման գլխավոր փուլերը` յուրաքանչյուր ներկայացվող ժամանակաշրջանին տալով իր իսկ բովանդակությանը համապատասխան ծավալի սահմաններ:



Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: