Մարզերից գործուղված ու նպատակային ուսուցմամբ սովորողները 114-ն են

Մարզերից գործուղված ու նպատակային ուսուցմամբ սովորողները 114-ն են

«Այս տարվա դրությամբ ՀՀ ՄԱՐԶԵՐԻՑ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ թիվը Հայաստանի բուհերում կազմում է 114 հոգի:
Այս ուսանողները սովորում են 6 բուհերում` բժշկականում, մանկավարժականում, լեզվահասարակագիտականում, ագրարայինում, կոնսերվատորիայում և Վանաձորի համալսրանում:
Այս ծրագրի նպատակը մարզերում երիատասարդ կադրերով համապատասխան առաջնահերթ մասնագիտություններով ապահովման խնդրի կարգավորումն է:
Վերջերս մենք խստացրեցինք նպատակային ընդունելության կարգը, որպեսզի այս ծրագիրը նպատակին ծառայի և շրջանավարտները իրոք ապահովվեն աշխատանքով և պիտանի լինեն իրենց համայնքներին և բնակչությանը»,- գրառումը ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի ֆեսբուքյան էջից։