ԲՀԿ-ում մինչեւ «հոգու խորքը» վրդովված են Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտի պարտքից»

ԲՀԿ-ում մինչեւ «հոգու խորքը» վրդովված են Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտի պարտքից»

ԲՀԿ-ում մինչեւ «հոգու խորքը» վրդովված են Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտի պարտքից» եւ չեն ուզում լսել ՀԱԿ-ի անունը: Երեկ ԱԺ-ում մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը միջանցքում առանձին զրուցում եւ ինչ-որ բացատրություններ պահանջում Լեւոն Զուրաբյանից: ԲՀԿ-ականները հիմա նույնիսկ հարկ չեն համարում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումները: «Համաձա՞յն եք ՀԱԿ առաջնորդի մարտիմեկյան այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ը դաշտում մնացած միակ ընդդիմությունն է» հարցին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ոչ միայն չի պատասխանել, այլեւ հայտարարել է, որ ինքը չի կարեւորում այն: Երբվանի՞ց սկսեցիք չկարեւորել ՀԱԿ-ին ու նրա հայտարարությունները: «Ախր, հասկանում եք, քաղաքական ուժերի վեկտոր կա, դեմք կա, շարժունակություն կա, այս բոլոր բաները որ համեմատեք, կհասկանաք, որ իրավիճակ է փոխվել»: