Ծառուկյանը կրկին քաղաքականության մեջ է…

Ծառուկյանը կրկին քաղաքականության մեջ է…

Կարծես թե պարզ դարձավ, որ Ծառուկյանն այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու:
Բայց դժվար է սահման գծել՝ որտեղից է սկսվում ու որտեղ ավարտվում քաղաքականությունը:



 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկությամբ որոշել է, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիադային: Սա քաղաքականությու՞ն է, թե՞ սպորտային միջոցառում:



Փաստորեն Ծառուկյանը փոքր քաղաքականությունից դուրս գալով, ավելի մեծ քաղաքականություն է մտնում: Հայաստանն իր մասնակցությամբ վավերացնում է, որ Բաքուն հումանիստ ու ժողովրդավար օլիմպիական քաղաք է:



Եթե նկատի ունենանք, թե վերջին տարիներին ինչպիսի «հումանիզմ ու մարդասիրություն է» ցուցաբերել Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, պատկերն ամբողջական կլինի:



Մնում է հասկանալ՝ սա ուղղորդվա՞ծ քաղաքականություն է, թե՞ ծառուկյանական:



Նման պարագայում այս խնդրի քաղաքական ենթատեքստը անգամ հնարավոր չէ հանել:



Սա լուրջ քաղաքական խնդիր է:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ