Թաթուլ Մարգարյանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպան

Թաթուլ Մարգարյանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Թաթուլ Մարգարյանը համատեղության կարգով նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:



«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.



Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել)»,-ասված է հրամանգրում:



Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: