Ազգային ժողովի կայքն աշխատում է այնպես, ինչպես ԱԺ բուֆետը եւ մնացյալ ամեն ինչը

Ազգային ժողովի կայքն աշխատում է այնպես, ինչպես ԱԺ բուֆետը եւ մնացյալ ամեն ինչը

Ազգային ժողովի կայքն աշխատում է այնպես, ինչպես ԱԺ բուֆետը եւ մնացյալ ամեն ինչը: Կայքը չի թարմացվում: Համենայնդեպս, տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ խմբակցությունից պատգամավորներ են դուրս եկել, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ խմբակցության նախագահ չէ, սակայն կայքում «կայուն-անշարժ» վիճակ է: Իսկ Աբրահամ Մանուկյանի անվան դիմաց արդեն «հարյուր» տարի գրված է` անկուսակցական, չնայած նա արդեն 2 տարի է, որ ԲՀԿ անդամ է: Երեկ ԲՀԿ-ում տեղի ունեցած «ընտրություններից» հետո եւս կայքում խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն էր, իսկ ԲՀԿ-ն առաջվա «չաղ-ուրախ-բախտավոր» ու չտրոհվածն էր: