Ու՞մ է հետաքրքիր, որ «վարչապետ ու Ծառուկյան են ձերբակալում…»

Ու՞մ է հետաքրքիր, որ  «վարչապետ ու Ծառուկյան են ձերբակալում…»

Շատ են հարց բարձրացնում՝ Սերժ Սարգսյանն ինչու՞ Իտալիա գնաց ու չհանդիպեց Քիմ Քարդաշյանին: Այս պարզ հարցը հազար ձևով «շահարկվում է»:
Պատասխանը մեկն է:



Սերժ Սարգսյանը լիակատար քաղաքական հանգստություն է վայելում:



Քիմ Քարդաշյանը քանի դեռ Հայաստանում է, հանրությունը Քիմից բացի ուրիշ բանով չի հետաքրքրվելու:



Այս պահին Հայաստանը աշխարհի երեսին ամենախաղաղ գոտին է, որտեղ միակ հետաքրքրությունը կապված է Քիմի հետ:



Այդ իսկ առումով ազգային անվտանգության ուժերը պիտի միայն զբաղվեն Քիմի անվտանգությամբ:



Մի բան էլ: Այս մի քանի օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը ներքաղաքական ինչ գործընթացներ էլ ձեռնարկի, հանրությունը չի արձագանքելու: Արդեն փաստերը կան:



Մամուլում Քիմի թեման հակակշռելու առումով երեկ նույնիսկ նմանատիպ վերնագրերով նյութեր հրապարակվեցին՝ Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն…



Հրապարակելը հրապարակեցին, բայց ու՞մ է հետաքրքիր, որ վարչապետ ու Ծառուկյան են ձերբակալում… Ո՞վ է կարդում կամ անհանգստանում:



Թեման մեկն է ու մոնոպոլ: Քիմը:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ