Չպետք է խորանանք Ցեղասպանության ճանաչման հարցում

Չպետք է խորանանք Ցեղասպանության ճանաչման հարցում

«Ցեղասպանության ընդունումը տարբեր երկրների կողմից իրավականորեն ոչ մի փաստ չի տալիս մեր ձեռքը: Այսօր 2.5 միլիոն մարդ մեզ հետ է, դա բավարա՞ր է: Մենք խոսում ենք լուրջ մրցակցության մասին համաշխարհային մասշտաբով՝ երկրներ, ՄԱԿ, օրենքներ, միջազգային պրակտիկա, դրանց վրա պիտի հիմնվենք: Ճանաչելը, այո, լավ բան է, ճանաչելով է, որ մենք կարողանում ենք խոսել հաջորդ փուլի մասին, որը պահանջատիրությունն է: Բայց մենք չպիտի այդքան կենտրոնանանք և խորանանք ճանաչելու հարցում». այս կարծիքը հայտնեց իրավաբան Վահե Թառոյանը:



Միջազգային իրավաբանության մասնագետը խոսեց Թուրքիայի հետ բաց սահմանների մասին, նա  մի քանի անգամ շեշտադրեց, թե պետք է շատ զգույշ լինել այս հարցում. «Իրանում այսօր փոփոխություններ են տեղի ունենում, բնականաբար այդ փոփոխություններն ազդելու են Հայաստանի վրա: Իրանը չի ցանկանում շատ հզոր Թուրքիա տեսնել, բայց արդյո՞ք մենք կարողնալու ենք դրանից օգտվել: Այդ շրջափակումից ազատվելով էլ չշտապենք դեպի Թուրքիո սահմանի մասին խոսել: Շատ զգոն պետք է լինենք այն իմաստով, որ չանենք այնպիսի քայլեր որ մեր հեռակա քայլերին խանգարելու է: Եթե մենք գնանք որոշումների կամ բանակցությունների, որը կարող է խանգարել մեր ապագա պահանջներին, օրինակ հողային տարածք, որ այսօր ընդհանրապես չի խոսվում, այս պարագայում մենք կորցնում ենք: Այսինքն՝ մենք ինքներս մեր դիրքը տկարեցնում ենք»: Պահանջատիրության մասին խոսելիս էլ իրավաբանը նշեց, որ հիմա նոր է եկել այդ ժամանակը. «Եթե մեր իրավական հիմքերը հստակ պատրաստ լիներ, ոչ-ոք չէր սպասի ու կաներ այդ քայլերը, ուրեմն դա պահանջում է երկար ուսումնասիրություն: Երեկ 4 նախագահները խոսեցին ցեղասպանության մասին, արդյոք նրանք ընդհանրապես խոսեցի՞ն պահանաջատիրության մասին, կամ պահանջատիրությունը պետք է լինի ո՞ր իմաստով, մենք չենք լսում այդ բանը: Բնականաբար երկրները խոսում են նաև իրենց շահերից ելնելով»: