Էմմին տեղեկացնում է, որ ամուսնացել է

Էմմին տեղեկացնում է, որ ամուսնացել է


Երգչուհի Էմմին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ամուսնացել է։



 «Բարի օր...
Երկար եմ սպասել,որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է
պահը, ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց,ովքեր
հետաքրքրված են իմ կյանքով:



Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ
երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին:Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ
լրատվամիջոցների,լսարանի ուշադրությանը:Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի
մեր գաղտնիության իրավունքը:



Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»։