Ներելը վատ բան չէ․ Գալուստ Սահակյանը՝ Լիսկայի որդու մասնակցությամբ դեպքի մասին

Ներելը վատ բան չէ․ Գալուստ Սահակյանը՝ Լիսկայի որդու մասնակցությամբ դեպքի մասին

Երբ որ որոշակի տեղեկատվություն կունենամ, հնարավոր շրջանակներից նաև բնութագրեր կունենամ, այդ ժամանակ էլ կմեկնաբանեմ։ Այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների բարձրացրած հարցին Սյունքիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու մասնակցությամբ տեղի ուենցած ծեծկռտուքի և հարցուված քրեական գործի վերաբերյալ։ Նա նաև նշեց, որ չի կարծում, թե Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները պետք է մեկուսացվեն հասարակությունից, քանզի վտանգ են սպառնում։



Hraparak.am-ի հարցին՝ երբ են մեր իշխանությունները դադարելու ներել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հազարատների արարքները, ԱԺ նախագահն ասաց․ «Ներելը վատ բան չի, բայց ես չեմ կարծում, որ իրավաբանորեն ներել հնարավոր է ընդհանրապես որևէ հանցագործություն»։



Դիտարկմանը, թե իրավաբանորեն այնպիսի օրենքներով են դատավարույթւոնն անցկացնում, որ արդյունքում պատիժ չի կիրառվում կամ շատ մեղմ է լինում, Գալուստ Սահակյանն ասաց, որ տեսակետ է, ինքն ուրախանում է, որ տեսակետների բազմազանություն կա, բայց տեսակետն ու ճշմարտությունը մի քիչ իրարից տարբեր են։



Անդրադառնալով բռնություններին՝ ԱԺ նախագահն ասաց, որ ինքը դեմ է բռնություններին, քանի որ բռնությունը չարիք է։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ