Համաշխարհային բանկ. Հայաստանում սպասվում է 0.8% տնտեսական աճ

Համաշխարհային բանկ. Հայաստանում սպասվում է 0.8% տնտեսական աճ

Համաշխարհային Բանկը հրապարակել է «Տնտեսական գլոբալ հեռանկարներ» խորագրով զեկույցը՝ համաշխարհային ՀՆԱ-ի կանխատեսումը 3%-ից հասցնելով 2.8%-ի:



ՀԲ-ն կոչ է արել «գոտիները ձգել»՝ հարմարվելու համար էներգառեսուրսների, մանավանդ նավթի գների անկման պայմաններին, ինչպես նաև ԱՄՆ-ում տոկոսադրույքի բարձրացմանը:



Կառույցի առաջատար տնտեսագետ Կաուշիկ Բասուին կոչ է արել ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգին մինչև 2016թ-ը զերծ մնալ հիմնական տոկոսադրույքի բարձրացումից, որպեսզի էլ ավելի չդանդացի համաշխարհային տնտեսության աճը:



Զեկույցում զարգացող երկրներում տնտեսական աճի կանխատեսումը 4.8 %-ից հասցվել է 4.4%-ի:



Հարավային Կովկասի երկրներից, կանխատեսման համաձայն, Հայաստանում սպասվում է 0.8%, Վրաստանում՝ 2%, Ադրբեջանում` 1.5% տնտեսական աճ: