Շաբոյանի դրամական միջոցները՝ 13 միլիոն դրամ

Շաբոյանի դրամական միջոցները՝ 13 միլիոն դրամ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է իր 2015 թվականի եկամուտների հայտարարագիրը՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ։ Հայտարարագիրը ներկայացվել է 2015 թվականի հունիսի 5-ին։ Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ Շաբոյանի ներկայացրած դրամական միջոցները կազմել են 13 մլն դրամ։ Նա, սակայն, ըստ հայտարարագրի, տվյալ օրվա դրությամբ որեւէ շարժական գույք, արժեթղթեր եւ հանձնած փոխառություններ չի ունեցել։ Իսկ հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ նրա ստացած եկամուտները կազմել են 2 մլն 200 հազար դրամ։ Նրա նախորդ տարվա տարեկան հայտարարագիրը վերոնշյալից առանձնապես չի տարբերվում։ 2014 թվականին հարկային տարվա սկզբում ունեցել է 21 մլն դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 13 մլն։ Այսինքն՝ վերջին տվյալը փոխանցվել է նաեւ 2015 թվականի հայտարարագիր։ Իսկ նախորդ տարվա հարկային տարում նրա ստացած եկամուտները կազմել են շուրջ 7.5 մլն դրամ։ Եվ կրկին ոչ մի անշարժ եւ շարժական գույք, արժեթղթեր, փոխառություններ։