«Ժառանգությունը» վաղը կորոշի` գնա՞լ Բաղրամյան 26, թե՞ չգնալ

«Ժառանգությունը» վաղը կորոշի` գնա՞լ Բաղրամյան 26, թե՞ չգնալ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում վաղը կորոշվի՝ ընդունե՞լ, թե՞ ոչ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից ստացված հրավերը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը, Tert.am-ին հայտնել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես հաճախ է պատահում, գտնվելով արտասահմանում, ֆիզիկապես նիստին չի մասնակցելու: Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հավաստիացրել է, որ նա  ըստ էության, կմասնակցի քննարկմանը` կապի ժամանակակից միջոցներով: