Հյուսիսային Կորեայում ԱՄՆ դեմ կիրառվելիք նոր զինատեսակ են մշակել

Հյուսիսային Կորեայում ԱՄՆ դեմ կիրառվելիք նոր զինատեսակ են մշակել


Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ գործի դնել, եթե իր սահմանների մոտ միջազգային զորավարժություններ սկսվեն, ընդ որում, ըստ Փհենյանի պաշտոնական հաղորդագրության, պատասխան քայլը լինելու է նոր, մինչ այժմ անհայտ զինատեսակով: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն` հղում անելով CNN հեռուստաալիքին:



«ԿԺԴՀ-ի բանակն ու ժողովուրդն ԱՄՆ-ի միջուկային զենքին այլևս չեն հակադրվելու հրացաններով։ Ոչ՛, նրանք անպարտելի են և զինված են աշխարհին անհայտ հարձակողական և պաշտպանական զենքով», - ԿԺԴՀ Ազգային պաշտպանության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մեջբերել է CNN հեռուստաալիքը:



Մասնավորապես, Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը կոչ է արել «անհապաղ դադարեցնել զորավարժանքները», եթե «Միացյալ Նահանգները ցանկանում են իրենց մայրցամաքն ապահով մնա»: