Դավիթ Հարությունյանին նյարդայնացրել են

Դավիթ Հարությունյանին նյարդայնացրել են

Կառավարությունն անցած շաբաթ ավարտել է հաջորդ տարվա բյուջեի, այսպես կոչված, տեքստային քննարկումները: Մեր տեղեկություններով, սկանդալային ընթացք է ստացել մշակույթի եւ գիտության ոլորտի հատկացումների վերաբերյալ քննարկումը: Ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկել են գիտության ոլորտին հնարավորինս շատ գումար հատկացնել՝ տրտնջալով նախորդ տարիների քիչ հատկացումներից: Սակայն գիտության ոլորտի ներկայացուցիչների առաջարկը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին նյարդայնացրել է, եւ նա, առանց ծանրութեթեւ անելու, հակադարձել է, թե ինչ եք արել դուք, որ դեռ գումար էլ եք պահանջում: