Մինսկում մեկնարկել է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցերով կոնտակտային խմբի նիստը

Մինսկում մեկնարկել է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցերով կոնտակտային խմբի նիստը

Սեպտեմբերի 29-ին, օրվա երկրորդ կեսին Բելառուսի մայրաքաղաքում սկսվել են Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցերով կոնտակտային խմբի բանակցությունները: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Լեոնիդ Կուչմայի մամուլի քարտուղար Դարյա Օլիֆերին:
«Մինսկում սկսվել է եռակողմ կոնտակտային խմբի մասնակիցների նիստը», - գրել է նա Facebook-ի իր էջում:
Բանակցությունների օրակարգում է շփման գծից մինչև 100 մմ տրամաչափի զինատեսակի հեռացման մասին փաստաթղթի վերջնական համաձայնեցման, ինչպես նաև Դոնբասում ընտրությունների անցկացման հարցը: