Ահաբեկչական խմբավորումների հրամանատարները շարքերից թաքցնում են ռուսական ավիահարվածների մասին տեղեկությունները

Ահաբեկչական խմբավորումների հրամանատարները շարքերից թաքցնում են ռուսական ավիահարվածների մասին տեղեկությունները

Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորութմների հրամանատարները իրենց ենթականերին տեղեկություն չեն փոխանցում այն մասին, որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում իրենց դիրքերին և ռազմական նշանակության օբյեկտներին: Նրանք վախենում են խուճապից և զանգվածային դասալքությունից: Այս մասին LifeNews-ի նկարահանող խմբին պատմել է սիրիական բանակի զինծառայող Մահմուդը, ում հաջողվել է ազատվել ծայրահեղականների գերությունից:



«Ոչ նրանք, ովքեր պահակություն էին անում գերիների վրա, ոչ էլ մյուս ահաբեկիչ հրամանատարները, որոնց մենք տեսնում էինք, նույնիսկ չէին հիշատակում ռուսական ավիահարվածների մասին: Այնտեղ կապը չէր բռնում, ինտերնետ չկար, իսկ հրամանատարները պարզապես լռում էին»,- պատմել է Մահմուդը: 



Գերությունից ազատված զինվորականը նաև հաստատել է տեղեկությունը, որ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը, որին Արևմուտքը դասում է չափավոր ընդդիմության շարքը, իրականում սերտ կապերի մեջ է «Ջաբաթ ան Նուսրա» ահաբեկչական կառույցի հետ և գործում է վերջինիս հրահանգներով: