Վթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին, տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է (լրացված)

Վթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին, տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է (լրացված)

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Մարգահովիտ գյուղերի միջակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում «KIA Cerato» մակնիշի 50NA700 պ/հ (վարորդ` 1992 թ. ծնված Ն. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ:



Հրշեջ-փրկարարները վարորդին, ուղևորներ` 1968 թ. ծնված Լ. Թ.-ին և 1989 թ. ծնված Զ. Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:



Ժամը 15.00-ի սահմաններում Լ. Ա.-ը Ավագյանը (ծնվ.1988 թ.) մահացել է: