Բելառուսում բողոքում են ռուսական ավիաբազա տեղակայելու որոշման դեմ

Բելառուսում բողոքում են ռուսական ավիաբազա տեղակայելու որոշման դեմ

Մինսկում բելառուսական ընդդիմությունը ցույց է անցկացնում ռուսական ավիաբազայի կառուցման դեմ, հաղորդում է «Բելապանը»:



Ակցիայի մասնակիցներին մոտեցել են ոստիկաններ, սակայն որոշ ժամանակ անց նրանք հեռացել են հրապարակից, իսկ ցույցի մասնակիցները վանկարկել են՝ «Ա-մո՛թ», «Բելառուսը Ղրիմ չէ»:



Ինչպես հաղորդում է Interfax-ը, ձերբակալություններ չեն եղել, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը գործակալությանը փոխանցել է, որ ցույցի կազմակերպիչների դեմ կազմվել են վարչական արձանագրություններ` զանգվածային միջոցառումների անցկացման կարգը խախտելու հոդվածով:



Ցույցի մասնակիցների թիվը չի հստակեցվում: