Ղրղզստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները. քաղաքական ուժերից ոչ մեկին մեծամասնություն ստանալ չի հաջողվել

Ղրղզստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները. քաղաքական ուժերից ոչ մեկին մեծամասնություն ստանալ չի հաջողվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ղրղզստանում տեղի են ունեցել խորհրդրանական ընտրություններ:



Քիչ առաջ տեղեկացանք, որ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում: «Արդեն մշակվել է քվեաթերթիկների 99 տոկոսը, մասնակցությունը կազմել է 50 տոկոս»,- ТАСС-ին հայտնել են հանրապետության ԿԸՀ-ից:



Ըստ նախնական հաշվարկների՝ խորհրդարան է անցել վեց կուսակցություն՝ սոցիալ դեմոկրատները (27 տոկոս), «Աղա-Ժուրտ Հանրապետություն»-ը (20.3), «Ղրղզստանը» (12.7), «Օնուգուուն» (9.3), «Բիր-Բոլը» (8.4) և «Աթա-Մեկենը» (7.7): Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհայտարարի երկու շաբաթվա ընթացքում:



«Ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ չեն նկատվել»,- գործակալությանը հայտնել են ԿԸՀ-ից: