Նոյեմբերին ԱՄՆ-ը կմեծացնի Սիրիայում իր ռազմական ներկայության ծավալները. Պենտագոն

Նոյեմբերին ԱՄՆ-ը կմեծացնի Սիրիայում իր ռազմական ներկայության ծավալները. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը չի բացառել նոյեմբերի սկզբից Սիրիա հավելյալ ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Մենք կշարունակենք փոփոխություններ անել և հենվել այն մեթոդների վրա, որոնք աշխատում են: Մենք մտածում ենք նոր ուղիներ և զարգացնում նոր հնարավորություններ՝ ունակ և շահագրգիռ ուժերի աջակցման համար, որոնց վերաբերյալ մենք խորհուրդ ենք տալիս նախագահին»,- նշել է Պենտագոնի ղեկավարը, հավելելով, որ ԱՄՆ-ը շարունակում է ուսումնասիրել այն դերը, որը կխաղա Սիրիա ուղարկվող հատուկ ջոկատը։
Դեմոկրատական կուսակցության անդամները քննադատել են ԱՄՆ նախագահի՝ Սիրիա հատուկ նշանակության ջոկատ ուղարկելու որոշումը։ Նրանց դժգոհությունն է առաջացրել Սիրիայում ռազմական գործողության ձգձգումը։ Շատերը կարծում են, որ Օբաման նման քայլ է արել՝ Սիրիայի հարցում չունենալով հստակ ռազմավարություն: