Մտքի հեղափոխություն են անելու

Մտքի հեղափոխություն են անելու

Իր նոր կուսակցության համագումարին դեկտեմբերի 12-ին պատրաստվող վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որի հարազատ քաղաքում հաղթել է «ոչ»-ը, նարնջագույն փողկապ է կապում: Մտքներիդ ինչ-որ բա՞ն կա։ «Երբ առավոտյան արթնանում եւ հեղափոխական տրամադրություն եմ ունենում, «օրանժըվի» փողկապ եմ կապում»: Եվ ե՞րբ եք անելու այդ հեղափոխությունը: «Մենք մտքի հեղափոխություն ենք անելու»: Արեւմտամե՞տ եք: «Ոչ ռուսամետ, ոչ էլ արեւմտամետ: Նոր քաղաքական մշակույթ բերող ուժ ենք»: Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք Վանաձորի մեր ավանդական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ։ «Չեն եղել հարաբերություններ եւ այս պահին էլ չկան. մենք միմյանց չենք ճանաչում, ծանոթություն, որպես այդպիսին, չենք ունեցել»: Ասում են` նախագահականը Ձեզ սիրում է: «Նման տեղեկությունները, բամբասանքները տարածվում են, որպեսզի ցանկացած ուժի փչացնեն։ Դա ոչ միայն մեր քաղաքական միավորման, այլեւ ցանկացած նոր` լուսավոր բան փչացնելու համար է արվում. բավարար է ասել, որ դա իշխանական պրոյեկտ է, արեւմտամետ է, եվրոպամետ է, ցեխ շպրտեն ու փչացնեն»: