Երբեք մի ասա երբեք

Երբեք մի ասա երբեք

Հանրաքվեից հետո հաջորդ հարցը Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի հարցն է: Երեկ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ նախագահության ավարտից հետո նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որը խորհրդարանական համակարգում երկրի ղեկավարի պոստն է։ «Երբեք մի ասա երբեք»,- ասաց վարչապետը՝ առաջարկելով ճշտել անձամբ Սերժ Սարգսյանից: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց. «Թողեք մարդն աշխատի հանգիստ, երբ կորոշի՝ կհայտարարի․․․ Բայց ես չեմ հիշում մի դեպք, որ հանրապետության նախագահը մի բանի մասին հայտարարի, հետո հրաժարվի իր հայտարարությունից»։ Նկատի ուներ ԱԺ նախագահի, վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը: