Փորձենք իրար կողքի դնել Ջաղինյանին և Արմենին. տեսնենք առաջինի մասին մի դրական բառ ասվու՞մ է…

Փորձենք իրար կողքի դնել Ջաղինյանին և Արմենին. տեսնենք  առաջինի մասին մի դրական բառ ասվու՞մ է…

Մի անգամ էլ փորձենք այլ կերպ մոտենալ հարցին: Լաց ու կոծ, շիվան անելու, ափսոսանք հայտնելու փոխարեն փորձենք այլ կերպ մոտենալ հարցին:



Ու՞մ համար է զարմանալի, որ երբ պաշտոնյան հրաժարական է տալիս, վերևի դրդմամբ է անում: Կամ ասում են՝ սուսուփուս դիմում գրիր, կամ էլ, նման բան էլ է լինում, որպեսզի բանը չհասնի դրան, ինքն է «իր երեսի ջրով» դիմում գրում:



Արմեն Ամիրյանի հրաժարականի դեպքը երկրորդում է տեղավորվում:



Կոնֆլիկտ է եղել Արմեն Ամիրյանի և Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի միջև, որը այդպես էլ չի հարթվել: Փաստորեն իրավիճակը մի լուծում է ունեցել` Արմեն Ամիրյանը որոշել է լքել աշխատանքը և հեռացման դիմում է գրել:



Փորձենք իրար կողքի դնել Ջաղինյանին և Արմենին. տեսնենք առաջինի մասին մի դրական բառ ասվու՞մ է:



Հանրության մասին է խոսքս:



Արմենի մասին՝ որքան ուզեք:



Մի՞թե հանրությունը վերածվել է արդեն պարզ մեխանիզմի, որ էլեմենտով ժամանակավոր ձայն հանելուց բացի էլ ոչ մի բանի պիտանի չի: Մի քիչ կսեղմեն, կճվճվանք ու հետո «էլեմենտը կնստի», կլռենք:



Ռուբեն Ջաղինյանն ինչպե՞ս կարող է առանց վերևի համաձայնության Արմենին ճնշի: Կամ ողջ կայքերով, թերթերով մեկ գրում ենք, որ ի՞նչ:



Մի՞թե հանրությանը հասցրել են այն վիճակին, որ մի լծակ չունենա, ասելու՝ Ռուբեն Ջաղինյանն այդ ո՞վ եղավ, որ հանրության համար ընդունելի մարդուն ճնշի… Նորից եմ ասում, դնենք իրար կողքի ու համեմատենք…



Նախագահը դա չի տեսնու՞մ, թե՞ նմուշի համար հանրության կողմից ընդունված մի մարդու էլ չի հանդուրժում:



Ջաղինյանին աշխատանքից հեռացնելու դեպքում բոլորը օխա՜յ կանեն… Էլ Սահմանադրության մեջ ի՞նչն եք բարեփոխում, որ հանրության սրտով մի բան չեք անում…



Հասմիկ Բաբաջանյան