Հերոսական կամ ոչ հերոսական քվեարկությամբ ԱԺ-ն ընդունեց 2016 թվականի բյուջեի նախագիծը

Հերոսական կամ ոչ հերոսական քվեարկությամբ ԱԺ-ն ընդունեց 2016 թվականի բյուջեի նախագիծը

Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց 2016 թվականի ՀՀ բյուջեի նախագիծը։ Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ բոլորին հայտնի է իրենց վերաբերմունքը այս բյուջեի նկատմամբ։



«Մեր գնահատականը բյուջեի նախագծին հայտնի է, աննախադեպ ցածր ցուցանիշներ են, և քանին որ լինելու են հերոսական կողմ և հերոսական դեմ քվեարկողներ, Դաշնակցությունը չի մասնակցի այս քվեարկությունը»,-ասաց նա։



Հետո ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հակադարձելով Վարդանյանի խոսքերին, ասաց, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, և իրենք ոչ թե հերոսաբար, այլ սթափ, պրագմատիկ ձով քվեարկելու են կողմ այս բյուջեի նախագծին։



Քվեարկությունը տեղի ունեցավ, կողմ քվեարկեց 97, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Դեմ քվեարկող խմբակցություններից էր ՕԵԿ-ը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ