Գյուղի մենակ 5%-ն ա հող մշակում, իսկ խմելու ջրի խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

Գյուղի մենակ 5%-ն ա հող մշակում, իսկ խմելու ջրի խնդիրը առաջնահերթ լուծում է պահանջում

«Գյուղացին ամեն օր պիտի չարչարվի, որ կարողանա ապրի: Առաջ ասում էին՝ ով աշխատի, նա կուտի, հիմա ինչքան էլ աշխատում ենք, ապրելն ա դժվարացել, իսկ կերածներս էլ հաց ու կարտոֆիլ են»,- մեզ հետ զրույցում նշում էին ծաղկունքցիները. «Առաջ դաշտերը ծաղիկներով լիքն էին, դրա համար էլ գյուղի անունը Ծաղկունք դրեցին: Հիմի շատ բան ա փոխվել՝ շատ: Գյուղում մատների վրա կարաս հաշվես՝ քանի հոգի ա հող մշակում, քանի հոգի ա անասուն պահում: Հողերի կեսը խոպան ա դառել: Տրակտորը` թանկ, սերմացուն` թանկ, պարարտանյութը` թանկ, ջուր էլ չկա: Կարճ ասած՝ գյուղի մենակ 5%-ն ա հող մշակում, բայց վա՛յ են մշակելուն»,- ասում էին գյուղացիները:



Զրուցեցինք Ծաղկունք համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանի հետ, թե ինչ խնդիրներ ունի համայնքը, ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է լուծում ստանան խնդիրները. «Գյուղում չկա մանկապարտեզ, մշակույթի կենտրոն, հանդիսություների սրահ, սակայն առաջնային խնդիրը խմելու ջրի հարցն է։ Թեև սարերից եկող բնական մի քանի աղբյուր կա գյուղում, սակայն ջրամատակարարման ներքին ցանցը քայքայված է մեծ ծախսեր ու ներդրումներ պահանջող խնդիր է: Ձմռան ամիսներին կարողանում ենք ջուրը խմել, սանէպիդկայնի կողմից ստուգվել է, իսկ ձնհալից հետո ջուրը պղտորվում է չի զտվում եւ պիտանի չի խմելու»: Հարցին՝ ամռանը ջուրը եռացնում են, նոր օգտագործում, գյուղապետը ասաց. «Բնակիչներից շատերը ջրհորներ ունեն, օգտվում են ջրհորի ջրերից: Խնդիրը կա, գարունը դա առաջնահերթ կլուծվենք, եթե մենք հասնենք այն բանին, որ ցանցը հանձնենք հայ-ջրմուղ կոյուղուն, ապա ջրի խնդիրը լուծված կլինի, իսկ եթե ոչ, ապա մեզ մոտ 20-25 մլն դրամ է պետք համայնքի ուժերով այդ խնդիրը լուծել»:



Պետիկ Աղաջանյանը նշեց, որ չնայած գյուղում բավականին աշխատանքներ են կատարվել, եւ այդ աշխատանքները իրականացվում են համայնքի բյուջեով, սակայն այս տարի դժվարությամբ է հարկերը հավաքում. «Տեղական բյուջեով, ինչպես նաեւ բարերարների օգնութամբ նախատեսել ենք 2016թ մանկապարտեզի շենքը եւ հանդիսությունների սրահը վերանորոգել»:



Նելլի Կարապետյան