Կպատժեն «սլաքավարներին»

Կպատժեն «սլաքավարներին»

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին։ Ի՞նչ քայլերի պետք է ստիպված դիմեն իշխանությունները, եթե նկատի ունենանք, որ նրա արժանահավատությունը կասկածի տակ է առել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։



«Չեմ կարծում, որ իշխանությունը որևէ կերպ կարձագանքի բացի «իրավական պետություն» լինելու և սահմանադրական դատարանի վճիռը հարգելու անհրաժեշտության մասին դատարկաբանությունից»,- արձագանքեց քաղաքագետը:



Արմեն Գրիգորյանին հիշեցրինք նաեւ, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ իրենց մտագոհություններն են հայտնել ընտրախախտումների վերաբերյալ եւ խնդրել իշխանություններին խնամքով եւ ամենայն լրջությամբ արձագանքել խախտումների փաստերին։ «Խախտումների վերաբերյալ հետաքննությունը կսահմանափակվի փոքրաթիվ «սլաքավարների» ձևական պատժի ենթարկելով»,-ասաց նա: