Լինդսի Գրեմը դուրս եկավ նախագահական մրցապայքարից

Լինդսի Գրեմը դուրս եկավ նախագահական մրցապայքարից

Հանրապետական Լինդսի Գրեմը հայտարարել է, որ այլևս չի պայքարի իր կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքի համար։ Այս մասին հաղորդում է «golos-ameriki.ru»-ն։



«Ես դադարեցնում եմ իմ արշավը նախագահի պաշտոնի համար»,- հայտարարել է Հարավային Կարոլինա նահանգից սենատորը իր հեռուստաուղերձում։
60-ամյա քաղաքական գործիչը, փորձագետների գնահատականներով, հաջող կերպով ավարտել է հեռուստատեսային դեբատների երկրորդ փուլը, սակայն պատշաճ տպավորություն չի գործել ընտրողների վրա՝ ինչպես պարզ է դառնում հասարակական կարծիքի հարցումներից։



Գրեմի հեռանալուց հետո Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքի համար պայքարում մնում է 12 մարդ։