Դեսպանների կարուսել

Դեսպանների կարուսել

Փետրվարի 1-ից ԵՏՄ «վարչապետի» պաշտոնն ստանձնող Տիգրան Սարգսյանին նախատեսվածից շուտ են հրավիրել Մոսկվա, որպեսզի հանդիպի անդամ պետությունների նախագահներին եւ ներկայացնի իր առաջիկա ծրագրերը: Հատկանշական է, որ ՀԱՊԿ նիստում նախագահները որոշել են երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքային պայմանագրի ժամկետը եւս 1 տարի, սակայն ԵՏՄ «վարչապետ» Վիկտոր Խրիստենկոյի պաշտոնավարումը, որին փոխարինելու է Տիգրան Սարգսյանը, ոչ: Վերջինիս Մոսկվա տեղափոխվելու կապակցությամբ փոխվելու է ոչ միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, այլեւ խոշոր փոփոխություններ են նախատեսվում ողջ դիվանագիտական կորպուսում: Դա պայմանավորված է առաջին հերթին Սահմանադրության փոփոխություններով, ինչպես նաեւ դեսպանների պաշտոնավարման ցիկլի ավարտով: Կան պետություններ, որտեղ մեր դեսպանները պաշտոնավարում են բավականին երկար տարիներ: Մեր տեղեկություններով, դեսպանները փոխվելու են ասիական ուղղությամբ՝ Չինաստան, Սինգապուր, Մոնղոլիա, նաեւ Բուլղարիա, բալթյան երկրներ եւ Կենտրոնական Եվրոպա։ Գլխավորը, բնականաբար, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի հարցն է։ Արդեն հայտնի է, որ այնտեղ նշանակվելու է Մեքսիկայում դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Մեքսիկա կտեղափոխվի Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Հիմնականում ոչ թե նոր մարդիկ կնշանակվեն, այլ տեղի կունենան ռոտացիաներ։ Որոշ դեսպանների փոխարեն կնշանակվեն ԱԳՆ գործող պաշտոնյաներ, ԱԳ նախարարի տեղակալներ: Չեն բացառվում փոփոխություններ նաեւ ԱՊՀ եւ ԵՏՄ անդամ երկրների դեպանների պաշտոններում: