Ինչո՞ւ է անցած տարում Ռուսաստանն ավելացրել իր ռազմական ծախսերը «The New York Times»

Ինչո՞ւ է անցած տարում Ռուսաստանն ավելացրել իր ռազմական ծախսերը «The New York Times»

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը, ամփոփելով անցած տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունները, գրել է, որ տարվա ընթացքում Ռուսաստանի կողմից ռազմական ծախսերի ավելացումը և զինված ուժերի մոդեռնիզացումը վկայում են աշխարհում իր նախկին ազդեցությունը վերականգնելու և Արևմուտքի հետ հակադրվելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
Ըստ ամերիկյան պարբերականի 2015 թ. ընթացքում պաշտպանության համար ծախսերը Ռուսաստանում աճել են մոտ 11 մլրդ դոլարով: Մինչև 2020 թ. Ռուսաստանը մտադիր է մոդեռնիզացնել իր սպառազինությունների 70 տոկոսը: Դրա հետ մեկտեղ պարբերականը հիշեցնում է, որ երկիրը նման քայլի գնում է այն դեպքում, երբ այդ ծախսերի ավելացումը խիստ դժվարացել է արևմտյան պատժամիջոցների կիրառման և նավթի գների անկման հետևանքով:
Ընթացիկ տարում, ինչպես գրում է թերթը, զորավարժություններին ներգրավված է եղել մինչև 100 հազար զինծառայող, ընդ որում դրանցում նրեգրավվել են նաև միջուկային ուժեր, 12 հարզա միավոր ծանր տեխնիկա, 65 ռազմանավ, 15 սուզանավ և 220 ռազմական ինքնաթիռ:
Դրանից բացի, թերթը հիշեցնում է ռուսաստանյան ինքնաթիռների՝ արևմտյան երկրների սահմանների մոտ հայտնվելու դեպքերի հաճախակիացման, ինչպես նաև՝ Ղրիմը բռնակցելու և Սիրիայում իր Օդա-տիեզերական ուժերին ներգրավելու մասին: