Հայաստանցիները Ֆրանսիայի վիզա կստանան երկու օրում

Հայաստանցիները Ֆրանսիայի վիզա կստանան երկու օրում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը այսօր հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում, հաղորդում է «Ազատությունը»:



France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆաբիուսն ասել է, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար:



Վիզա ստանալու ընթացակարգը արագացնելու հիմնական թիրախը Չինաստանի զբոսաշրջիկներն են: 2014 թվականին 1․5 միլիոն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա: Լորան Ֆաբիուսն ասել է, որ Չինաստանի քաղաքացիների տուրիստական վիզայի ընթացակարգի համար մեկ օր է սահմանվում: