ՀՀ Նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ Նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։



Վերջինս նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):