Լրագրային շանսոն. քաղաքական շշուկներ

Լրագրային շանսոն. քաղաքական շշուկներ

-Ինչո՞ւ Երևանում ձմռանը քաղաքացիական շարժումներ չեն լինում:



-Քաղաքապետ Տարոն Մարգարյանը արգելել է ձմռանը քաղաքի փողոցները ջրել:



***
-Ինչո՞ւ Հայաստանում արագաչափերը ոտք ունեն, իսկ ձեռք չունեն:



- Վլադիմիր Գասպարյանին հարցրեք:



***



-Գորիկ Հակոբյանին կհանե՞ն:



-Ո՞վ կհամարձակվի նրան հանել… Он же помятник!!!



***
-Գալուստ Գրիգորիչ, ինչպե՞ս հասկանալ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունը` ինչ ուզենամ` կանեմ, ինչպես ուզենամ` կանեմ…



-Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Չափահաս մարդիկ եք, գնացեք` ինչ ուզում եք, ինչպես ուզում եք` հասկացեք…



***
-Պարոն նախագահ, ի՞չը Ձեզ դրդեց կոալիցիա կազմել Դաշնակցության հետ:



-Դրդելը չգիտեմ, բայց որ բրթողին բռնել եմ է՞…



***



-Պարոն նախագահ, դաշնակները գրավեցին Գեղարքունիքը, ի՞նչ անենք:



-Ջերմուկով նահանջեք Խնձորեսկ… Չեմ հասկանում, դուք պատմություն չեք կարդացե՞լ:



***
-Պարոն Աբրահամյան, Դուք շնորհավորե՞լ եք Տիգրան Սարգսյանին նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ, իսկ մյուս կողմից էլ, չե՞ք, կարծում, արդյոք, որ նա կամաց-կամաց վերադառնում է ի շրջանս յուր:



-Շնորհավորել եմ, բայց չեմ կարծում:



Էդիկ Անդրեասյան