Չեն պատրաստվում Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անել

Չեն պատրաստվում Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անել

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, որ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դեմ ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են պաշտոնանկ անել նրան, քանի՞ ստորագրություն են արդեն հավաքել: Միքայել Մելքումյանը սակայն անհեթեթություն համարեց այդ լուրերը, թե կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դեմ «դավադրություն» են պատրաստում:



«Մենք երեկ միասին եղել ենք ճեպազրույցում՝ ես, Բաբայան Վահանը, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը, լրիվ անհեթեթություն է: Բացարձակ որևէ բան չկա: Եղել է աշխատանքային քննարկում, տարբեր մոտեցումներ են եղել ապագայի շուրջ ստրատեգիայի, ոչ թե կոալիցիա մտնել չմտնելու, որովհետև կոալիցիայի առաջարկ չի եղել, որևէ պրակտիկ խոսակցություն չկա: Խոսքը գնացել է, որ եթե ձևավորվում է նոր կոալիցիա՝ Դաշնակցություն և քաղաքական մեծամասնություն, Բարգավաճ Հայաստանն ի՞նչ ռազմավարություն և մարտավարություն է ընտրում այդ նոր քաղաքական իրավիճակին: Ասենք, մենք ուզում ենք մտնենք, բայց առաջարկը չկա, ի՞նչ է բխում դրանից: Ուղղակի եղել է տարբեր քննարկումներ, տարբեր մոտեցումներ, կուսակցությունը դրա համար է կուսակցություն, որ քննարկում անենք և ընդհանուր որևէ հայտարարի գանք: Այսինքն՝ դա զարմացնում է այո՞, որ կուսակցության մեջ կարող են տարբեր մոտեցումներ ունենալ».- մեզ հետ զրույցում նշեց Միքայել Մելքումյանը հավելելով, որ իրենց կուսակցությունում ամեն ինչ շատ հարթ է, դեմոկրատական և անհատական: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվ խոսվում է այն մասին, որ ԲՀԿ կուսակցությունը պառակտվել է երկու թևի, կուսակցության որոշ անդամներ դժգոհ են Նաիրա Զոհրաբյանից: