Արամ Սարգսյանը խոստովանահա՞յր է. նրա մոտ խոստովանության է գնում երկրի նախագա՞հը...

Արամ Սարգսյանը խոստովանահա՞յր է. նրա մոտ խոստովանության է գնում երկրի նախագա՞հը...


Հոկտեմբերի 27-ի մասին ինչ ասես, լսեցինք, բայց վերջին հայտարարությունը, որ Արամ Զավենի Սարգսյանն է անում, չգիտես՝ ինչպես հասկանալ:



Զուտ որպես մտքերի շարադրանք, որոնց տակ, անշուշտ մարդկային որակների մեծ բացահայտում կա: Փորձենք հասկանալ նրան.



«Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղի՞ց էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետեւ Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:



Սերժ Սարգսյանը խոստովանել է: Նախ հասկանալ է պետք՝ ինչպիսի՜ մտերմիկ հարաբերությունների մեջ պիտի լինել ՀՀ նախագահի հետ, որ ՀՀ նախագահն անկեղծանա ու ինչ որ բան խոստովանի: 



Այլ բան է, թե նման անկեղծությունից հետո ի՞նչ կարիք կար այն հրապարակայնացնել, ի՞նչ իմաստ էր հետապնդում:



Հաջորդը՝ խոստովանել բառն իր տեղում չէ: Արամ Սարգսյանը խոստովանահա՞յր է, նրա մոտ խոստովանությա՞ն են գնում, այն էլ՝ երկրի առաջին դեմքերը:



Եթե այո, խոստովանահայրն իրավու՞նք ունի բարձրաձայնել այն, ինչ իրեն վստահվել է...



Արամ Սարգսյանի հայտարարությունը կարծես թե հոգու ներքին խռովք է, ի ցույց ինքն իրեն, որ ինքը պահանջատեր է:



...Իսկ գուցե պահանջատե՞ր է եղել, ետ եմ դառնում ու նայում նրա անցած քաղաքական  քայլերին ու հուսահատ կախում գլուխս:



Ովքե՞ր կարող էին ավելի մեծ պահանջատեր լինել, քան եղբայրները...



Լավ եղեք: Ու խոստովանահոր դեր մի ստանձնեք...



Հասմիկ Բաբաջանյան