Ռուսաստանից բերվող մեքենաները չեն հարկվելու ԱԱՀ-ով

Ռուսաստանից բերվող մեքենաները չեն հարկվելու ԱԱՀ-ով

Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսեց՝ շնորհավորելով նորանշանակ նախարարներին եւ նրանց բեղմնավոր աշխատանք մաղթելով: Նա նաեւ նոր հարց մտցրեց օրակարգ, որը վերաբերում էր Հայաստանի քաղաքացիների կողմից ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաները ավելացված արժեքի հարկով հարկելուն:



Վարչապետն ասաց, որ այս հարցը վերջին ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել, դա նոր խնդիր չէ, Ղազախստանում եւս եղել են նման անցումային դրույթներ: «Վերջին երկու տարում մենք ակտիվ քննարկումներ ենք ունեցել ԵՏՄ գործընկերների հետ առեւտրի խոչընդոտ հանդիսացող ավելացված արժեքի հարկի վերացման վերաբերյալ, որոշվել է վերանայել օրենսդրությունը: Նախագահի հետ քննարկումների արդյունքում անցումային դրույթները, որոնք վերաբերում էին ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ով հարկմանը, վերացնել»,- ասաց վարչապետը: Այս հարցը ընդգրկվեց օրակարգում: Երկու օր ժամանակ տրվեց որոշումը վերջնական տեսքի բերելու համար։ Անցումային դրույթները պետք է գործեին մինչև 2017 թվականի հունվարը, բայց փաստորեն չեղյալ համարվեցին ժամկետից շուտ։ Սա մեր կառավարիչների կարծիքն է։ Ինչպես հայտնի է, ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան այլ կարծիքի է, և գալով Հայաստան զարմանք էր արտահայտել առ այն, որ մինչև հիմա մենք Ռուսաստանից բերվող մեքենաներից հարկ ենք գանձում։ Ըստ էության, հենց Տատյանա Վալովայան նպաստեց, որ այսօրվա որոշումը ընդունվի։ Նիստի ժամանակ հաստատվեցին նաև նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի աշխատանքից ազատման դիմումները: Վարչապետը հրաժեշտի շնորհակալական խոսքեր ասաց Արմեն Աշոտյանին և Կարեն Ճշմարիտյանին։