Մանդատը վայր դրեց

Մանդատը վայր դրեց

Մինչեւ շաբաթվա վերջ ԿԸՀ-ն նիստ կհրավիրի ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի մանդատը համամասնական ցուցակում հաջորդին հանձնելու համար: Ուրբաթ ԱԺ-ն ԿԸՀ է ուղարկել արձանագրություն Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ, եւ, ըստ օրենքի, 7-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նիստ պետք է հրավիրի: Ցուցակի հաջորդը «Կարկոմավտոյի» սեփականատերերից Կարեն Շահմուրադյանն է։ Երեկվա դրությամբ ԿԸՀ-ն նրանից ինքնաբացարկի դիմում չէր ստացել: Ի դեպ, ՀՅԴ-ն ԱԺ հանձնաժողովներում, միջխորհրդարանական եւ բարեկամական խմբերում պետք է նոր թեկնածություններ առաջադրի Ա․ Մինասյանի փոխարեն։ Մինասյանը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր, պետաիրավական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի եւ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ: ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նրան կփոխարինի Աղվան Վարդանյանը, մյուսները կստանձնի նորընտիր պատգամավորը։