Մայիսյան գյուղում 76-ամյա տղամարդու են հայտնաբերել կախված վիճակում

Մայիսյան գյուղում 76-ամյա տղամարդու են հայտնաբերել կախված վիճակում

Մեր տեղեկություններով՝ երեկ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում ինքնասպանություն դեպք է գրանցվել, 76 ամյա Վանուշ Տոնոյանին հայտնաբերել են անասնագոմում՝ կախված վիճակում: 



Գյուղապետ Եսայի Մովսիսյանի խոսքերով՝  նա համեստ մարդ է եղել,  բոլորի համար անակնկալ է տեղի ունեցածը։ Տարեց մարդը ապրել է կնոջ, հարսի, որդու և թոռնիկների հետ։ Որդին մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ թոռնիկներին ու հարսին պահել են տատիկն ու պապիկը՝ կենսաթոշակով։ Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզելու համար։



Ի դեպ, մի քանի տարի առաջ կորել էր նրա թոռնիկը, գյուղապետը շեշտեց, որ դա եղել է 7-8 տարի առաջ, երբ երեխան փոքր է եղել, ցանկացել է գնալ մայրիկի մոտ՝ Կիրովական քաղաք։