ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է հայ զինվորների կողմից ոչնչացված ադրբեջանցիների լուսանկարները

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է հայ զինվորների կողմից ոչնչացված ադրբեջանցիների լուսանկարները

Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:



Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:



Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: