Քայլի Մինոուգ․ 47-ը հարմար տարիք է նեղ տաբատներ փորձելու համար

Քայլի Մինոուգ․ 47-ը հարմար տարիք է նեղ տաբատներ փորձելու համար

Ես ինձ ծեր չեմ համարում, ես ծեր եմ համարում ինձ որոշ բաների համար միայն։



Ես փոփ-վետերան եմ։ Շուտով պետք է անցնել թոշակի։



Ես փորձել եմ անել բոտոքս եւ էլի շատ բաներ, ես հաստատ այն մարդկանցից չեմ, որ ասում են․ «Ո՛չ, չի կարելի նման բաներ անել»։ Կանայք միշտ էլ ցանկացել են համակրելի երեւալ, այսօր պարզապես դրա համար կան ավելի շատ գործիքներ։



47-ը հարմար տարիք է նեղ տաբատներ փորձելու համար: 



Կարեւոր չէ, թե ինչն է օգնում կնոջն իրեն կին զգալ։



Իմ գեյ հանդիսատեսն ինձ հետ էր հենց սկզբից։



Ես գիտեմ, որ աշխարհի միլիոնավոր կանանց այսպիսի ախտորոշում են անում (2004թ-ին Մինոուգի մոտ ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղ): Բայց ես ուզում ես ասել, որ դուք կարող եք դա տանել։ Դուք գլուխ կհանեք։



Ախտորոշումը ստիպում է կյանքը զգալ։ Եթե դու հենց հիմա չանես այն, ինչ ուզում ես, հնարավոր է՝ դա չանես ամբողջ կյանքիդ ընթացքում։



Եթե դու արագ ես ապրում, դժբախտությունն էլ արագ հեռանում է։



Իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ես դեռ այստեղ եմ։



Ես հաճախում եմ մարզասրահ։ Մարդիկ կարծում են, թե նա, ով քաղցկեղ ունի, դադարում է ապրել ակտիվ կյանքով, բայց դա հաստատ ինձ համար չէ։



Ես երբեք հեռանկարներ չեմ ունենում, ես ապրում եմ այս պահով։



Միայնությունը միշտ լուռ է, իսկ լռությունը հրաշալի պահ է, որ կարողանաս լսես ինքդ քեզ։



Հիմա ես ավելի անձնական երգեր եմ գրում, քան տարիներ առաջ։ Պարզապես մտածեցի, որ մարդիկ պետք է ավելի լավ ճանաչեն ինձ։



Բոլոր լավ երգերն ունեն գեղեցիկ անցյալ։ Լավ երգը չի կարող հենց այնպես ծնվել։



Ինձ պետք չէ վերածվել սեքս-բոմբի, ես հենց սեքս-բոմբ եմ։



Երբեմն ինձ հրապուրում են կանայք, բայց ես երբեք ոչինչ չեմ արել այդ զգացողության հետ։



Որտեղի՞ց եմ վերցրել Քայլի անունը. այդպես աբորիգենները անվանում են բումերանգը։



Հեշտոց, հեշտոց, հեշտոց․․․ ինչ տարօրինակ անվանում է։



Աշխեն Քեշիշյան