Ոստիկանական պետության մասին խոսում են նրանք, որոնք վախենալու տեղ ունեն. ՀՀ ոստիկանապետ

Ոստիկանական պետության մասին խոսում են նրանք, որոնք վախենալու տեղ ունեն. ՀՀ ոստիկանապետ

Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատ այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ։



-Ես կարծում եմ, որ մայիսը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է մեր հաղթանակների տարին։



-Ապրիլը մեզ կորուստներ տվեց...
-Ես կարծում եմ, որ կորուստներից բացի ապրիլը մեզ տվեց միաբանում։ Եվ երեւի դա այդ հաղթանակների շարքում պետք է տեսնել։ Պետք է միաբանվել, լինել միասին, ազգովի ցույց տալ համազգային միասնություն։



-Պարոն նախարար, հնարավո՞ր է, որ ոստիկանական համակարգում լինեն կրճատումներ։
-Իհարկե, հնարավոր է։ Կառավարությունն այստեղ կապ չունի այդ առումով, որովհետեւ բարեփոխումների ծրագիրը իրականացվում է էտապներով։Այնպես որ՝ անընդհատ պրոցես է, եւ կրճատումները կենտրոնական ապարատի ավելի պասիվ ծառայություններից տեղափոխում ենք տեղեր։ Դրանց հաշվում են դպրոցների ոստիկանները, դրանց հաշվում է արտաքին ծառայության ուժեղացումը։



-Այսինքն՝ կրճատումներ արվու՞մ են։
-Կրճատումներ հասկացությունն ուզում եմ ավելի ճշտել, կրճատվում ա մի տեղից, տեղափոխվում ա մի ուրիշ տեղ։ Մենք ստեղծել ենք համայնքային ոստիկաններ, դպրոցական ոստիկաններ, կենտրոնական ապարատից, այսպես ասած՝ բյուրոկրատական ապարատից վերցնում ենք հաստիքները, տեղափոխում ենք այնտեղ, որտեղ շփման ավելի մեծ մակերես կա, հասարակության մեջ աշխատանք կա եւ այլն..



-ԱԺ-ում, երբ քննարկվում էր բյուջեի կատարողականը, պատգամավորներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանում ոստիկանների թիվը գաղտնի է պահվում, եւ կարծիք կա, որ Հայաստանը դարձել է ոստիկանական պետություն։
-Ոստիկանների թիվը գաղտնի պահելը Ոստիկանապետից չէ կախված, այլ՝ օրենքից։ Այդ օրենքները ժամանակին ընդունել են պատգամավորները։ Ոստիկանական պետության մասին կարող են խոսել այն մարդիկ, որոնք սարսափելու եւ վախենալու տեղ ունեն։ Իսկ Դուք չե՞ք համարում, որ ոստիկանը առավոտից իրիկուն ծառայում է քաղաքացիներին։ Եթե դա ոստիկանական պետություն է, ես այդ ոստիկանական պետության կողմնակից եմ։



-Պարոն Գասպարյան, լրագրողին Դուք վիրավորել եք, Ձեր դեմ լրագրողը հայց է ներկայացրել։
-Դա լրագրողի իրավունքն է։



Թագուհի Հակոբյան