Օլեգ Տաբակով․ Այսօր կինոհերոսներ են մենթերն ու դեռահաս հարրիպոտերները

Օլեգ Տաբակով․ Այսօր կինոհերոսներ են մենթերն ու դեռահաս հարրիպոտերները

Շատ հիմարություններ են տեղի ունենում մարդկանց` ուրիշներին դուր գալու փորձերից։



Ես կարծում եմ, որ կցանկանայի իմ տղաներին այսպիսի կինո ցուցադրել։ Հաստատ գիտեմ՝ Զվյագինցեւի «Վերադարձը» եւ «Մարդկանց մեջ»-ը։ Այնտեղ պապը ասում է․ «Դու՝ Լեքս, շքանշան չես, ու պարտադիր չէ, որ կախվես վզիցս, գնա, Լեքս, մարդկանց մեջ»։ Հրաշալի է, չէ՞։



Բոլոր այս զրույցները, որ կինոն սպանել է թատրոնը, սուտ են։ Թատրոնը գերազանցում է կինոյին։ Այստեղ կենդանի մարդը շփվում է կենդանի մարդու հետ։ Դեռեւս 50 տարի առաջ կանխագուշակում էին թատրոնի մահը, որ կինոն կսպանի թատրոնը։ Անցավ 50 տարի, դեռեւս կինոյում խաղում են թատրոնի դերասաններ։



Պետք չէ վախենալ հիմար, ծիծաղելի եւ անհեթեթ լինելուց։



Այսօր չկան հերոսներ, դա նորմալ է։ Այսօր կինոհերոսներ են մենթերն ու դեռահաս հարրիպոտերները։



Մարդու մեջ տաղանդը միակ բանն է, որ կարող է ինձ հուզել։



Դերի վրա աշխատելը միայն տեքստ սովորելը չէ։ Մտածեք դերի մասին, թեկուզ օրը 15 րոպե։ Ատամնե՞րդ ես մաքրում՝ մտածիր, մետրոյով գնո՞ւմ ես՝ մտածիր։



Աշխեն Քեշիշյան