Ես դեռ մի փոքր վայրի եմ. Նադեժդա Սավչենկո

Ես դեռ մի փոքր վայրի եմ. Նադեժդա Սավչենկո

Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն մեկնաբանել է Գերագույն ռադայում արած իր անպարկեշտ հայտարարությունները և ասել, որ ինքը պետք է ավելի քաղաքավարի և դաստիարակված լինի, հաղորդում է «112 Украина»-ն: 



«Սկզբի համար ես պետք է սովորեմ ավելի քաղաքավարի և դաստիարակված լինել: Ես, հավանաբար, դեռ մի քաչ վայրի եմ, բայց ես պետք է դառնամ քաղաքական գործիչ, ներկայացնեմ Ուկրաինան Եվրոպայում»,- ասել է Սավչենկոն և խոստացել, որ կաշխատի իր վրա: 



Սավչենկոն խոստովանել է, որ իրեն այսպիսին են դարձրել բանակը և «մայդանը»:



«Քույրս ինձ սադաֆոն է ասում»,- խոստովանել է Սավչենկոն:



Ասենք, որ կին օդաչուն ազատություն ստանալուց և Ուկրաինա վերադառնալուց հետո Ռադայում երևալու առաջին իսկ օրը մայր էր հայհոյել ճանճ քշող և ոչինչ չանող պատգամավորներին: