Թաիլանդում անձրեւների պատճառով հյուրանոց է փլուզվել

Թաիլանդում անձրեւների պատճառով հյուրանոց է փլուզվել

Թաիլանդում հորդառատ անձրեւների պատճառով հյուրանոց է փլուզվել: Այս մասին հաղորդում է The Nation պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել Կո Չանգ կղզում: Տեղի ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ կա մեկ զոհ, եւս մի քանի հոգի մնացել են փլատակների տակ, որոնցից մեկը` երեխա: Ներկա պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքները: