Գերմանիայի ԱԳՆ-ն դեռ չի դիմել Բունդեսթագի թուրք պատգամավորներին՝ պատմական հայրենիք չայցելելու խորհրդով

Գերմանիայի ԱԳՆ-ն դեռ չի դիմել Բունդեսթագի թուրք պատգամավորներին՝ պատմական հայրենիք չայցելելու խորհրդով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ առայժմ պաշտոնապես չի դիմել Բունդեսթագի՝ ծագումով թուրք 11 պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչման բանաձևին, առաջիկայում Թուրքիա այցելելու մտադրությունից զերծ մնալու խորհրդով, հաղորդում է «Ազատությունը»:



«Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, և նախարարությունը շուտով պատգամավորներին հատուկ նամակով կտեղեկացնի` արդյոք Թուրքիա այցելելու առումով վտանգ առկա՞ է, թե՞ ոչ», - այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շաֆերը: